Վերածնունդ ավերակներից. տների և կյանքերի վերականգնում Գյումրիում

Speeches Shim

Երկուշաբթի, 6 Դեկտեմբեր, 2021
USAID Support in the Gyumri Recovery Zone (Late 1990s/Early 2000s)
Image courtesy of Urban Foundation for Sustainable Development

Մոտ 20 տարի առաջ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը չորսամյա հումանիտար ծրագիր սկսեց Գյումրիում, որը խթանեց Գյումրի քաղաքի վերածնունդը։ Ծրագրի շնորհիվ արագացավ բնակարանների սեփականաշնորհման գործընթացը և ավերիչ երկրաշարժից ավելի քան մեկ տասնամյակ հետո 7,000 ընտանիք դուրս եկավ «ժամանակավոր» կացարաններից։   Երկրաշարժի գոտու վերականգնման ծրագիրը շուկայական մոտեցում որդեգրեց և հրաշալի   գործակցություն ցուցաբերեց դոնորների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև: Ծրագիրը ստեղծեց աշխատանքային մի մոտեցում, որը կառավարությունը շարունակում է օգտագործել առ այսօր՝ աղետից տուժածներին օգնություն ցուցաբերելիս: Ծրագրի արդյունքում նաև  ստեղծվեց տեղական կազմակերպության՝  «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը, որը շարունակում է աշխատել տնտեսական աճի, կլիմայի խնդիրների, քաղաքացիական ներգրավվածության, ժողովրդավարական բարեփոխումների, համայնքների զարգացման և տարածաշրջանային համագործակցության ուղղություններով։ Քանի որ ԱՄՆ ՄԶԳ-ն նշում է իր 60 ամյակը և Հայաստանի հետ գործընկերության 30 տարին, այս հաջողության պատմությունը ևս նշանավորում է այն կարևոր դերակատարումը, որն ունեցավ  Միացյալ Նահանգները՝ օգնելով Հայաստանին վերականգնվել սարսափելի բնական աղետից:

1988-ի երկրաշարժն ավերեց Գյումրին՝ Հայաստանի՝ երկրորդ ամենամեծ քաղաքը և հարակից մի քանի համայնքներ։ Աղետալի երկրաշարժի հետևանքով զոհվեց մոտ 50,000 մարդ, իսկ 100,000-ը ստացան մարմնական վնասվածքներ։ Չնայած որ բնական աղետին անմիջապես հաջոդրեց միջազգային օգնությունը, Խորհրդային Միության փլուզումը խաթարեց վերակառուցման և վերականգնման ծրագրերը: Քաղաքն ավելի քան մեկ տասնամյակ մնաց ավերակների մեջ. տասնյակ հազարավոր մարդիկ ապրում էին փլատակներով շրջապատված  «դոմիկներում»՝ բեռնափոխադրման համար նախատեսված արկղերը վերածվել էին ժամանակավոր կացարանների:  

1990-ականներին Հայաստանում տեղի էր ունենում  պետական սեփականություն հանդիսացող բնակարանների արագ սեփականաշնորհում, սակայն երկրաշարժն ավերեց Գյումրիի շենքերն ու բնակարանները, որոնք կառավարությունը պետք է փոխանցեր առանձին ընտանիքների, իսկ  նոր բնակարանի գնման անհատական  ֆինանսավորումն անմատչելի էր ընտանիքների մեծ մասի համար: Հասարակական շենքերը, ինչպիսիք են դպրոցները, պետական գրասենյակները և թանգարանները, նույնպես վերածվել էին ապաստարանների, իսկ «դոմիկները» զբաղեցրել էին բազմաթիվ հասարակական տարածքներ, օրինակ՝ այգիներ և դպրոցների բակեր:

Domiks in a public square in Gyumri- USAID Earthquake Recovery Zone Armenia / Դոմիկներ՝ Գյումրիի հանրային հրապարակում.
Domiks in a public square in Gyumri- USAID Earthquake Recovery Zone Armenia / Դոմիկներ՝ Գյումրիի հանրային հրապարակում.
Urban Foundation for Sustainable Development / Լուսանկարը տրամադրել է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը

Sites of former buildings that had been razed by the earthquake and later cleared away.  USAID Earthquake Recovery Zone Armenia /  Նախկին շենքերի տարածքները, որոնք ավերվել էին երկրաշարժի հետևանքով և հետագայում մաքրվել:
Sites of former buildings that had been razed by the earthquake and later cleared away. USAID Earthquake Recovery Zone Armenia / Նախկին շենքերի տարածքները, որոնք ավերվել էին երկրաշարժի հետևանքով և հետագայում մաքրվել:
Urban Foundation for Sustainable Development / Լուսանկարը տրամադրել է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը

Երկրաշարժից հետո, ավելի քան մեկ տասնամյակ,  կառավարությունը կանգնած էր ընտրության առջև՝ ընդունել և պաշտոնական կարգավիճակ տալ տնակային թաղամասերին և կենտրոնանալ քաղաքի ծայրամասերում նոր շինարարության վրա կամ վերականգնել Գյումրիի սիրտը՝ քաղաքի կենտրոնը՝ հեռացնելով դոմիկները և բնակիչներին ապահովելով նոր բնակարաններով։  Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ռազմավարության համաձայն, ԱՄՆ ՄԶԳ-ն իրականացրել է պիլոտային ծրագիր, որի շրջանակում դոմիկներում բնակվող մոտ 100 ընտանիք ստացել են դրամական վկայագրեր, որոնք նրանք օգտագործել են Գյումրիում կամ Հայաստանի այլ բնակավայրում նոր բնակարան գնելու համար: Երբ ընտանիքը նոր տուն էր գնում, քաղաքապետարանը քանդում էր նրանց «դոմիկը»: Ուրբան ինստիտուտի կողմից իրականացված այս պիլոտային ծրագիրը միաժամանակ ապացուցեց վկայագրերի տրամադրման ծախսարդյունավետությունը, օգնեց կարգավորել բազմաթիվ իրավական խնդիրներ և ցույց տվեց հայաստանցիներին աջակցելու՝ Միացյալ Նահանգների հանձնառությունը:

Գրեթե մեկ տասնամյակ ավերակների ու փլատակների մնացած քաղաքի զարգացման նոր շունչ հաղորդեց ԱՄՆ ՄԶԳ-ի նորարարությունը, ճկունությունը և շուկայական մոտեցումը։ Ծրագիրը նպաստեց արագացնելու Հայաստանի կարևորագույն քաղաքներից մեկի վերակենդանացման գործընթացը և աշխատանքային ձևաչափ ստեղծել կառավարության բնակարանային քաղաքականության համար, որը կիրառության մեջ է առ այսօր:

Այս ծրագրի երկարաժամկետ ազդեցությունը երևում է այսօր․  Գյումրին վերածնված ու ակտիվ քաղաք է։ Հայաստանի կառավարությունն անհրաժեշտության դեպքում շարունակում է օգտագործել վկայագրերի  հաջող և աշխատող մոդելը։ 

Example of one of the voucher certificates beneficiaries could use toward the purchase of a new home. USAID Earthquake Recovery Zone Armenia / Բնակարանի գնման վկայագրերից մեկի օրինակը, որը շահառուները կարող էին օգտագործել նոր բնակարան գնելու համար
Example of one of the voucher certificates beneficiaries could use toward the purchase of a new home. USAID Earthquake Recovery Zone Armenia / Բնակարանի գնման վկայագրերից մեկի օրինակը, որը շահառուները կարող էին օգտագործել նոր բնակարան գնելու համար
Urban Foundation for Sustainable Development / Լուսանկարը տրամադրել է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը

Արմեն Վարոսյանը, ով այդ շրջանում երիտասարդ մասնագետ էր ծրագրում, իսկ այժմ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի բիզնեսի զարգացման տնօրենն է, հիշում է, որ «դոնորների բացառիկ համակարգումը ծրագրի հաջողության հիմնական որոշիչ գործոնն էր: Ծրագիրն իրականացնողի և գործընկերների միջև եղել է նաև սերտ գործակցություն. համայնքային ՀԿ-ները խոցելի շահառուներին աջակցություն են տրամադրել բնակարանների որոնման  հարցում և վերահսկել են տուն գնելուց հետո ժամանակավոր կացարանների՝  «դոմիկների» հեռացման գործընթացը, առևտրային բանկերն աջակցություն են ցուցաբերել շահառուներին բնակարանային գործարքներ կնքելու և համոզվելու համար, որ գնվելիք բնակարանները համապատասխանում են նվազագույն պահանջվող չափանիշներին, իսկ անշարժ գույքի գործակալությունները տրամադրել են վաճառքի հանված բնակարանների հասցեները»։

Ծրագրի հաջողության բանալին էր ԱՄՆ ՄԶԳ-ի, Հայաստանի կառավարության, այլ դոնորների և մի շարք հասարակական կազմակերպությունների (ՀԿ) միջև գործակցության բարձր մակարդակը: Գործունեության մեջ ներգրավված կազմակերպություններից էին Լինսի հիմնադրամը (այժմ՝ Dream Fund), Հայաստան Համահայկական Հիմնադրամը, Նորվեգիայի փախստականների խորհուրդը, Հանթսման կորպորացիան,  ՄԱԶԾ/ՊՀՀ-ը, Ջինիշյան հիմնադրամը և Կարիտասը: Տեղական ՀԿ-ները հանդես էին գալիս որպես  «անշարժ գույքի գործակալներ»՝ օգնելով մասնակիցներին ուղղորդել բնակարանների գնման գործընթացում, ինչը մեծամասնության համար տուն գնելու առաջին փորձն էր: 

Հաջորդ չորս տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն օգնեց վերաբնակեցնել 7,000 ընտանիք՝ մեկ ընտանիքի համար հատկացնելով 3450 դոլար: Միանգամից անշարժ գույք գնելու ցանկություն ունեցող մարդկանց թվի արագ աճով պայմանավորված պահանջարկի ավելացման արդյունքում` բարձրացան բնակարանների գները, ինչն իր հերթին դրդեց կառուցապատողներին մուտք գործել շուկա և սկսել Գյումրիի վերակառուցումը: Ծրագիրն իր ջանքերը նախ կենտրոնացրեց քաղաքի գլխավոր մուտքի երկայնքով տարածքների ազատման շուրջ, այնուհետև դեպի խորքեր՝ մաքրելու և վերանորոգելու Գյումրիի շրջակայքի այլ պատմական ուղիները: Ծրագիրը նաև տների բարեկարգման դրամաշնորհներ տրամադրեց ընտանիքներին՝ օգնելու ավարտին հասցնել նոր շենքերի շինարարությունը կամ ամրացնեուլ հին կառույցները՝ փորձելով ապահովել շենքերի որակի չափանիշները: Այս բարեփոխիչ ծրագրերի արդյունքում անշարժ գույքի գինն աճեց  62 տոկոսով:

Moving Domiks in Gyumri, Armenia- USAID Earthquake Recovery Zone Armenia
Moving Domiks in Gyumri, Armenia- USAID Earthquake Recovery Zone Armenia / Լուսանկարը տրամադրել է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը
Urban Foundation for Sustainable Development

Last updated: December 07, 2021

Share This Page